ԱՆՈՒՆԸ ՀՅՈՒՐ | ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ "ՀՅՈՒՐ"ՄՏՆԵԼ Բարեւ ՀՅՈՒՐ | RSS LOG I






...
Site menu



ՀԱՎԱՆԵՑԻՐ




ON-LINE ՉԱՏ
ՄԵՐ ԿԱՅՔԻ QR ԿՈԴԸ
այլ կայքերից

Main » 2011 » July » 29 » Անհետաքրքիր Վերնագրով, հետաքրքիր պատմություն
3:06 PM
Անհետաքրքիր Վերնագրով, հետաքրքիր պատմություն

Անհետաքրքիր Վերնագրով, հետաքրքիր պատմություն

                                    Գնացք ծաղիկ ջրվեժ
 
Դա պատահեց շատ պատահական: Նոր էի տեղավորվել գնացքի առաջին վագոնի երրորդ խցիկում, երբ ծաղիկը ձեռքին ներս մտավ երեքից-չորս տարեկան գանգրահեր, կապուտաչյա մի երեխա: Մոտեցավ ինձ, ծաղիկը դրեց փոքրիկ սեղանին և ժպտուն աչքերով արագ-արագ հեռացավ: Ես զարմացած նայում էր մեկ վարդին, մեկ էլ այն դռանը. որից քիչ առաջ ներս մտավ խորհրդավոր փոքրիկն ու հեռացավ մտածմունքների մեջ գցելով ինձ: <<Վարդ, ինչ է սա նշանակում. կարծես այստեղ մտնելուց առաջ ես ոչ ոքի հետ չեմ խոսել, բացի ուղեկցորդի հետ մի քանի բառ փոխանակելուց: Ոչ ոքի չեմ սիրահետել, որպեսզի արժանանամ նման տեսակ վերաբերմունքի: Իսկ միգուցե սա կատակ է, ոչ չեմ կարծում. ապա ինչ կարող է լինել:
Ես ամբողջովին ուշադրությունս սևեռեցի դեպի վարդը, այն բավականին փշոտ էր, տերևախիտ և չբացված: Նման էր նոր-նոր սիրահարվող պատանու: Հանկարծ դուռը բացվեց, այս անգամ ոչ պատահական: Դա ուղեկցորդն էր տոմսը ստուգելու: Դուրս գալուց առաջ նա մի հայացք գցեց վարդին ու հեռացավ: Ես դրան շատ հանգիստ վերաբերվեցի, որովհետև ով էլ մտներ ներս և տեսներ միայնակ տղամարդ ու մի վարդ, կարծում եմ կզարմանար: Ու որոշեցի վարդը թաքցնել: Հենց այն պահին երբ վարդն իմ ձեռքում էր, դուռը կրկին բացվեց: Դռան առջև ուրվագծվեց մի գեղեցիկ կնոջ պատկեր: Նա բարևեց, դանդաղ քայլերով մոտեցավ և նստեց իմ առջև: Գնացքը շարժվեց: Վարդն իմ ձեռքին էր և ես ինքնաբերաբար ծաղիկը նվիրեցի նրան: Փոքրիկ զրույցից հետո Աննան և ես որոշեցինք լռել: Մենք անցնում էինք այնպիսի վայրերով, որտեղից աչք կտրել չէր լինում: Ու հանկարծ մեր առջև բացվեց մի հիանալի տեսարան: Մենք անցնում էինք մի Ջրվեժի մոտով: Շատ գեղեցիկ տեսարան էր: Եվ մենք գնացքում սկսեցինք վերլուծել, թե որն է ավելի գեղեցիկ. Ջրվեժը, որը չէր կարելի համեմատել բնության ոչ մի հրաշքի հետ, թե շուրջբոլորը բուսած գույնզգույն ծաղիկները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին ու սքանչելի: Ի վերջո ես տեղի տվեցի.
-Այո, ճիշտ եք, ծաղիկներն իրոք շատ գեղեցիկ են, բայց հաշվի առեք խնդրեմ, որ այս ծաղիկներին կյանք տալիս այս բնության գլուխգործոցը,- սասցի ես:
-Բայց չէ որ առանց այս ծաղիկների ջրվեժը նման կլիներ մի սառը ցնցուղի,-ասաց Աննան:
-Ինձ թվում է երկուսն էլ գեղեցիկ են, և որ առանց մեկը մյուսի կկորցնի իր գեղեցիկ և աննկարագրելի երանգները:
Մենք զարմացած նայեցինք իրար, ապա դեպի դուռը, դա ուղոկցորդն էր, որ լսել եր մեր խոսակցությունը և եկել էր մեզ հաշտեցնելու և ասելու, որ շփոթմունք է եղել: Այն վարդը, որն այստեղ էր բերել այն փոքրիկը, իր կողմից էր ուղված եղել: Փոքրիկը պարզապես շփոթել էր խցիկները, և վարդը տվել ոչ թե իր սիրած էակին, այլ ձեզ:
Բավականին ժամանակ էր անցել, և ծաղիկն էլ արդեն կոկոն չէր, այլ շատ գեղեցիկ, հասուն լայնաթերթ մի վարդ: Եվ մեր սրտերն էլ արդեն կոկոններ չեն, դրանք էլ են բացվել այդ վարդի նման: Փաստորեն հենց այդ վարդը եղավ մեր երկու սրտերի միաձուլման պատճառը, որոնք արդեն չէին վիճում ջրվեժի և ծաղիկների թեմայով:
 
Views: 725 | Added by: aro-1996 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԿԱՅՔԸ

chat box

ՈՐՈՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ

ԳՆԱՀԱՏԵՔ ՄԵՐ ԿԱՅՔԸ

Block title
200

ՍՈՑԵԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ

ԳՈՎԱԶԴ

մտնել

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
Total of answers: 44



Էջերը դիտել են

html counterсчетчик посетителей сайта


ԱՐԽԻՎ

Ողջույն: Խնդրում եմ այցելիր այստեղ
 
ԱՐԱՐԱՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ © 2024                                                                                                                                                                                   ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ